Այսօր ոչ բոլոր «իսկական տղամարդիկ» են ընդունում ժամանակակից հավելվածները. ամեն ինչ պետք է առանց օգնականների արվի։ Հենց այդպիսի բրուտալ մտածողության տեր տղամարդկանց համար էլ ստեղծվել են այս սարքավորումները, որոնք գրավում են իրենց գործառույթներով և մաքուր տղամարդկային «արտաքինով»։ 

Թռիչքային ժամեր

1

Էլիտար ժամացույցներ արտադրող MB&F ընկերության արտադրանքը A-10 մոդելի ինքնաթիռի տուրբին է հիշեցնում։ Նրանք, ովքեր երազում են երկնքի կամ ղեկը ձեռքը վերցնելու մասին, ապա այս ժամերը հենց նրանց ճաշակով են։ Բացի այդ, այս ժամացույցների ոչ միայն արտաքինն է «երկնային», այլև հենց ինքը` ժամացույցը։ Այն պատրաստված է տիտանի համաձուլվածքից` ինչպիսին հենց ինքնաթիռի ֆյուզելյաժն է։ Իհարկե պարզ է, որ այն էժան չի արժենա։ Միջին գինը տատանվում է 7 միլիոն ռուսական ռուբլու սահմաններում։

«Հրազենային» սափրվելու խոզանակ

2

Սափրվելու խոզանակ «Վեցլիցքանի ռեվոլվեր»` այն էքստրեմալների համար, ովքեր դեռ օգտվում են վտանգավոր ածելիներից։ Խոզանակի հիմքն ալյումինից է, ինքը` խոզանակը` գորշուկի բնական մորթուց։ Բայց ամենակարևորը`այն լիցքավորված ռեվոլվերի թմբուկի տեսք ունի` 44 կամ 38 տրամաչափի փամփուշտներով։ Գինը` սկսած 4 հազար ռուբլուց։

Տիտանե սմարթֆոն

3

Այն տղամարդկանց համար, ովքեր հասել են իրենց բարձունքին և պահպանել են իրենց բարձր դիրքը, Vertu–ն հատուկ տիտանե սմարթֆոններ է արտադրել։ Gresso Regal R1–ի ծածկն ամբողջովին ձեռքով մշակված 5–րդ դասի տիտանից է, որն օգտագործվում է ավիացիոն և տիեզերական արդյունաբերության մեջ։ Առանձին հատվածները 18 կարատանոց ոսկուց են։ Թանկարժեք արտաքին տեսքը ոչ միայն գեղեցիկ է, այլև ամուր։ Դրանք արտադրվում են անձնական համարներով, որը կարող եք ամրագրել Gresso–ի կայքում։
Եվրոպայում և Ամերիկայում այս հեռախոսներն արժեն 3000-5000 դոլար, իսկ ՌԴ–ում` 80-150 հազար ռուբլու սահմաններում։ Եվ հատկանշական է, որ ռուբլու արժեզրկումից ու կուրսի տատանումից հետո էլ սրա գինը չի փոխվել։ 
 

Մատանի–ածելի

4

Նրանց համար, ովքեր օրեկան մի քանի անգամ սափրվում են կամ հակառակը` սիրում են մորուք պահել, ստեղծվել է այս արտասովոր մատանի–ածելին։ Այն առանց էլեկտրականության է աշխատում, հեշտ օգտագործվում է, հեշտ էլ մաքրվում։ Թվում է, թե սափրվում ես, բայց մազերն ասես չեն էլ եղել։ Սա մի թերություն ունի` դեռ խանութներում վաճառքի դրված չի։ Ու նաև սա ձեռքին պետք չէ մոռանալ և գլուխը քորել։ 

Պլանշետ–մարզասարք

 6

Այսօրվա պլանշետային համակարգիչներն աչքի են ընկնում իրենց թեթևությամբ և բարակ ծածկով։ Բայց մարզված տղամարդկանց ձեռքերում այդպիսի «խաղալիքները» կարող են ուղղակի կոտրվել։ Նրանց համար, ովքեր սովոր են մարզադահլիճներին և ծանր մարզասարքերին, արտադրվել են հատուկ Getac Е110 պաշտպանված պլանշետները` մետաղական ծածկով։ Այն 1,5 կգ է կշռում և կարող է հեշտությամբ փոխարինել «գանտելին»։ Այն աշխատում է ОС Windows բազայի վրա և արժե 150 հազար ռուբլի և ավելի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել