Ոնց գցում-բռնում եմ՝ դրամի արժեզրկումն արհեստական բնույթ ուներ՝ այն նախաձեռնվեց իշխանության վերին օղակներում և նույն շրջանակի կողմից դադարեցվեց: Այլապես չէր կարող սրընթաց վայրէջքը նույն տեմպով փոխարինվել հակառակ ուղղությամբ շարժով՝ դա մեկ: Եվ երկրորդ՝ ինչպես մամուլն է հաղորդում, դոլարի արժևորման ամենաբարձր կետում հերթական (դեկտեմբերի 17-ի) ինտերվենցիայի՝ 4 մլն դոլարի համար չներկայացվեր որևէ հայտ: Այս խաղը թույլ տվեց ոմանց հայաստանյան մասշտաբներով հսկայական գումար «վաստակել», մյուսներին՝ իրացնել իրենց ապրանքը, իսկ արանքում էլ առանձին մանր ու միջին ճարպիկ գործարարների՝ օգտվել ընձեռնված հնարավորությունից: Ավելացնեմ, որ սկզբում հաստատ նախատեսվել է դրամի արժեզրկման կառավարելի սցենար, բայց հետո երևույթը դուրս է եկել վերահսկողությունից` փոխաբերական ասված` ջինը բաց է թողնվել շշից և դարձելի անկառավարելի ու վտանգավոր վարչակազմի համար: Կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո այս օրերի աժիոտաժը լուրջ ուսումնասիրության կենթարկվի, և համապատասխան եզրակացություններ կարվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել