Երեկ որոշ երթուղայինների գծատերեր որոշեցին ինքնագլուխ բարձրացնել տրանսպորտի գինը` սահմանելով 200 դրամ.. Մասնավորապես, Օպերայից թիվ 4 երթուղայինը ժամը 11-ից հետո (23:20) ուղևորներին տանում էր այդ գնով... Նման դեպքեր արձանագրվեցին նաև այլ երթուղիներում, մասնավորապես` դեպի Նոր Նորք, 15-թաղամաս, Դավիթաշեն... Ժամը 19-ից նկատվել է որոշ երթուղայինների բացակայություն...

Նշեմ, որ 2013 թվականից 100 դրամ սահմանումից հետո երեկոյան ժամերին երթուղու գնի փոփոխման պրակտիկան վերացվել էր... Հիմա այդ գծատերերն այս քայլերից հետո ուզում են 250-300 դրա՞մ, ու Փոխադրողների միության նախագահն էլ բողոքում է, որ ինքնարժեքից ցածր են աշխատում և առաջարկում է, որ քաղաքապետարա՞նը փոխհատուցի։ Արդեն իսկ խախտում եք խաղի կանոնները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել