Ինչպես և բազմիցս զգուշացվում էր, արհեստական խուճապը պակաս չվնասեց արտարժույթի կայունությանը, որքան որ արտաքին տնտեսական գործոնները: Իսկ դրա վառ ապացույցը վերջին երկու օրերի փոխարժեքի տատանումներն էին: Երեկ, երբ շատերը խուճապահար դոլար էին գնում, դրանով ավելացնելով դոլարի նկատմամբ պահանջարկը, հանգեցրեց դոլարի գնի աճի, իսկ այսօր, երբ շատերը սկսեցին դոլար վաճառել և գնումներ անել, ստեղծված արհեստական պահանջարկը կտրուկ նվազեց, և դոլարի գինը սկսեց նվազել:
Հ.Գ. Իհարկե, չի կարելի անտեսել դոլար-ռուբլի հարաբերակցության փոփոխությունը, բայց եթե դոլարը ռուբլու նկատմամբ էժանացավ մոտ 10%-ով, ապա դրամի նկատմամբ ավելին քան 20%, ինչը և ապացուցում է վերը նշվածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել