Շարունակելով նախորդ ստատուսս՝ հիմա ի մի բերեմ բոլոր հնչած թեզերն ու պատասխանները և ներկայացնեմ, ըստ իս, ամենավառ կողմերը։

Դուրս եկավ

- Պուտինի լրջությունը, որը զուգորդվում էր կատակներով, բայց մարդը միանգամայն հասկանում էր իրավիճակի լրջությունը ու չէր փորձում ցրել այն բրավադայով ու պոպուլիզմով։

- Սկզբունքային այն դրույթի հնչեցումը, որ Արևմուտքի հետ նազուտուզերը վերջացան, ու Ռուսաստանն այսուհետ հասկանում ա, որ Արևմուտքն ամեն ինչ անելու ա՝ ռուսական արջի մորթին պատից կախելու համար, ու ինչքան շատ զիջի Ռուսաստանը, էնքան շուտ ա դա լինելու։

- Շատ հոյակապ էր, որ լիբեռաստության հետ մուսիպուսիների մասին ազդակներ չկային։ Դավաճանին կոչելու են դավաճան, վնասարարին՝ վնասարար։ Կադիրովի պահն էլ դրա մարմնացումն էր. թե բա հա, եթե մենք ստուգում ենք, բայց դե նենց չի, որ ինքը սխալ բան ա ասել, ապացուցեք, որ ինքն ա տեռորիստների տները վառել տվել, համ էլ վաբշե տը էդ նորմալ պրակտիկա ա։

- ԵՏՄ-ն կապրիզ չի, ԵՏՄ-ն պետք ա բոլորին։ Ռուսաստանն ինքնուրույն էլ կարա դուրս գա էս բարդություններից, դրա ռեսուրսներն ու պոտենցիալն ունի, բայց ընկերովի դա ավելի հեշտ ու արագ կլինի։

Դուրս չեկավ

- Ու մեկ ա՝ Պուտինը չի թարգում նազուտուզն իրա օլիգարխների հետ ու սրբորեն պահում ա ապօրինի ու հանցավոր պրիվատիզացիայի անձեռնմխելիությունը։ Պաշտպանեց անասունի վաստակ Սեչինին, պաշտպանեց Սիստեմայի հերոսությունները, վստահեցրեց, որ օլիգարխներին ու իրենց գույքին ձեռք տվող չի լինելու։

- Պուտինը շարունակում ա իրա սենտիմենտալ նվիրվածությունն իրա շրջապատին ու շրջապատի ներկայացուցիչների զավակներին։ Օրինակ՝ պոռնիկ Սոբչակի՝ պոռնիկ աղջկա պահվածքը... Օրինակ՝ Սերդյուկովի մասին ակնարկներից խուսափելը, օրինակ՝ էլի նույն Սեչինին բոժիյ ադուվանչիկ սարքելը։ Էդ իրա կռուգն ա, ու ինքը մեկ ա՝ իրար չի ուզում գա։

- Դուրս չի գալիս թուրքերի հետ մուսիպուսին ու էմպատիան, չնայած, եթե լինենք օբյեկտիվ, դուրս չի գալիս, որովհետև հայ եմ։

- Դուրս չեկավ, որ կարծես թե ոչ մի հայ լրատվամիջոցի ներկայացուցիչ ներկայացված չէր։ Ընդհանրապես, դուրս չի գալիս մեր հայաստանյան իսթեբլիշմենթի իլայի մոտեցումը Ռուսաստանում Հայաստանի դիրքորոշման հնչեցմանը։ Նաև դրանով եմ պայմանավորում, որ Պուտինը ռուսական բազաները թվարկելիս մոռանում ա Հայաստանում գործող բազայի մասին։

- Դուրս եկավ պարսիկ լրագրողի հարցը ու դուրս չեկավ Պուտինի պատասխանը։ Կցկտուր էր, ու ավելի շատ պաշտպանվում էր, քան պատասխանում։ Մինչդեռ պարսիկը չոտկը դեմը դրեց Պուտինի, թե բա՝ տղերք ջան, հետներս բան եք պայմանավորվում, հետո սկսում եք խունջիկներ անել, ինչ ա թե Արևմուտքին շատ չբշտեք։ Հիմա պայմանավորվում ե՞նք, թե՞ դուք վսյո ժե ձեզ սպիտակ եվրոպացու տեղ եք դնում, մեզ էլ անաղուհաց քրդի շան, թե՞ քո ասածները բանի տեղ չեն դնում քո պետական ապարատում։

- Դուրս չեկավ, որ հերթական անգամ անգամ խոսաց, որ տնտեսության դիվերսիֆիկացում ա պետք անել, էներգակիրների կախվածությունից պետք ա ազատվել, բայց ոչ մի կոնկրետ ու կտրուկ բան չասեց։ Չասեց, որ սրանից հետո Ռուսաստանը կենտրոնանում ա արդյունաբերության զարգացման վրա, չասեց, որ դա արվելու ա սենց-սենց ու էս-էս ժամկետներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել