Tert.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Մաքսային միության երկրները ներկա ճգնաժամից դուրս կգան «+» նշանով. տեղեկացնում է ТАСС-ը:

Այս մասին Պուտինը հայտարարել է այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին:

«Ղազախստանը, ինչպես և ՌԴ-ն, նավթագազային պետություններ են: Անկախ Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելուց, այսպես թե այնպես, Ղազախստանն ու Ռուսաստանը բախվելու էին ոչ բարենպաստ տնտեսական միջավայրին: Կկարողանա՞նք դուրս գալ այս իրավիճակից: Ես արդեն ասացի: Անխուսափելիորեն դուրս կգանք դրական արդյունքով»,- ասել է Պուտինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել