Մի քանի օր է՝ ժողովուրդը շոկային անորոշության մեջ է։ Դրամի կուրսի արհեստական տատանումներն անմիջականորեն ազդում են համընդհանուր տրամադրության վրա։ Երեկվա 660 դրամին այսօր փոխարինեց 480-ը, ու վստահ եմ, որ սա դեռ վերջին թիվը չէ։ Ջավադյանի կցկտուր ինֆորմացիան և անորոշ ձևակերպումները չեն, հաստատ, այս ամենի պատճառը։ Բնականաբար, հիմա խնդիր է դրված գոնե մի քանի օր մեղմել խուճապը, այլապես դրամի արժևորումը կազդեր նաև ապրանքների գների հետհաշվարկի վրա։ Շատ կուզենայի, որպեսզի Ջավադյանը կամ որևէ մեկը, որ էդքան դուխ ունի, ինչ-որ ձև հայտնեն պարոն Լֆիկին, որ այսօր դոլարն արդեն դարձել է 480 դրամ։ Սա անհրաժեշտ է, քանի որ բոլոր սուպերմարկետներում Լֆիկի ապրանքատեսականու գները հաշվարկվում են 620 դրամով։
Մեկ էլ զարմանում եմ այն մարդկանց վրա, որ հորթային հրճվանքով հաճույքներ են որսում դոլար-դրամ տատանումների վրա։ Մեկը հարցներ՝ ինչների՞դ վրա եք ախր հռհռում։ Ձեր դրամների վրա գերբ չկա՞, թե՞ ձեզ հաճելի է, երբ ժողովուրդը մեկ անգամ ևս ենթարկվում է հոգեբանական հարձակման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել