Կանադայի Մոնրեալ, Տորոնտո, Օտտավա քաղաքներում մեծ հաջողություններով անցան Հայաստանի Հանրապետության անկախության 21-տարեդարձի նվիրված Տոնական համերգները Հայաստանի պետական  ֆիլհարմոնիայի  "ՇԵԼԼ" եռյակի կատարմամբ: Իրենց բարձր կատարողականությամբ "Բրավո" եվ բուռն ծափահարությունների արժանացան Լիլիթ Զաքարյանը՝ջութակ, Շուշան Հակոբյանը՝ դաշնամուր, Կարեն Քոչարյանը՝ թավջութակ: Եռյակը համերգներ է ունեցել Ամերիկայի միացյալ նահանգներում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեցարիայում, Լիբանանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և բազմաթիվ այլ երկրներում, ամենուր արժանանալով բարձր գնահատանքի ու մրցանակների: Հազարավոր հայեր վայելեցին հայկական դասական երաժշտությունը՝Կոմիտասի, Բաղդասարյանի, Բաբաջանյանի ստեղծագործություններից, իսկ շատերի աչքերը արցունքով լցրեց Բ.Կանաչյանի "օրորցայինը" Իրինա Զաքյանի կատարմամբ:Այս համերգը փաստում է , վկայությունն է , այն գեղեցիկի, որ ուր էլ ապրի հայը,աշխարհի որ հեռավոր անկյունում, կարող է ունենա ամուր կապեր իր հայրենիքի, իր արմատների հետ,եվ որ հայ հանճարները կյանքի բոլոր ոլորտներում փալում են իրենց կատարելությամբ, աշխատունակությամբ, եվ ոչ-ոք չի կարող կտրել հային իր հայրենիքից:

Համերգը հովանավորել էր Հայաստանի Հանրապետության Արտակարգ եվ Լիազոր Դեսպան Արմեն Եգանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել