♦ 2001թ․ին որպես Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս՝ Ֆրանցիսկոս Պապը լվաց ու համբուրեց Արգենտինայում խնամքի տանը բնակվող ՁԻԱՀ-ով հիվանդ 12 վարակակիրների ոտքերը։

♦ Նույնիսկ երբ նա կարդինալ էր և հնարավորություն ուներ օգտվելու առանձին խոհարարի ծառայությունից, Ֆրանցիսկոսն իր համար սեփական ձեռքերով էր ուտելիք պատրաստում Բուենոս Այրեսում գտնվող իր փոքրիկ բնակարանում։
Արդեն որպես Պապ՝ նա մի անգամ անակնկալ կերպով այցելեց Վատիկանի ճաշարան՝ տեղի աշխատողների հետ ճաշելու համար։

 Պապը, որպես իսկական արգենտինացի, տանգոյի մեծ սիրահար է։ Երեկ՝ նրա 78-րդ տարեդարձին, հազարավոր տանգո պարողներ Ֆրանցիսկոս Պապի համար պարեցին Վատիկանի Սբ. Պետրոս հրապարակում։

 Պապը նաև Ջոն Ռոնալդ Ուել Տոլկինի երկրպագուն է։ Նա կարդացել է Տոլկինի բոլոր աշխատանքները։ Հատկապես նրա սիրած կերպարներն են Ֆրոդոն ու Բիլբոն, որոնց նա որպես հուսառատ հերոսների օրինակ է բերում, ում համար նախասահմանված էր անցնել իրենց ճանապարհը բարու և չարի միջև ծավալվող դրամայում։

Պապը «Harley-Davidson» մոտոցիկլետ ստացավ որպես նվեր, երբ օրհնեց Հարլիի հարյուրավոր մոտոցիկլավարներին ու նրանց երթը Սբ. Պետրոսի հրապարակում։
Պապն այնուհետև մոտոցիկլետը վաճառեց բարեգործական նպատակով՝ անտունների համար կազմակերպված աճուրդի ժամանակ։


2013թ․ին «TIME» ամսագիրը Ֆրանցիսկոս Պապին Տարվա մարդ ճանաչեց։ Տիտղոս, որը տրվում է «տարվա ամենաազդեցիկ մարդուն»։

2013թ․ին՝ Հռոմի Պապ ընտրվելուց հետո, Ֆրանցիսկոսը հրաժարվեց ապրել Առաքելական պալատում՝ փոխարենն ընտրելով ապրել Վատիկանի հյուրերի տանը, որտեղ նա այցելուների հետ է հանդիպում և հավաքներ կազմակերպում։ Նա Պիուս 10-րդից հետո առաջին Պապն է, ով ապրում է պապական բնակատեղից դուրս։

12 տարեկանում Ֆրանցիսկոսը սիրահարվել էր մի աղջկա, ում նա ասել էր. «Եթե ես քեզ հետ չամուսնանամ, հոգևորական կդառնամ»։ Նույնիսկ այս դեպքոում նա իր խոսքի տերը եղավ։


Պապը պոլիգլոտ է և խոսում է իսպաներեն, լատիներեն, իտալերեն, հասկանում է գերմաներեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, անգլերեն և ուկրաիներեն։

Ֆրանցիսկոսը միայն մեկ առողջ թոք ունի։ Նրա աջ թոքի մի մասը հեռացվել է երիտասարդ տարիքում վարակի պատճառով, սակայն չնայած իր պատկառելի տարիքին (78)՝ նա բավականին առողջ տեսք ունի։

Արգենտինյան ավագ դպրոցներում 1960-ականներին Ֆրանցիսկոս Պապը փիլիսոփայություն, հոգեբանություն և աստվածաբանություն էր դասավանդում։

Ֆրանցիսկոս Պապն իր քայլերով ասվածաշնչյան պատմություններն է հիշեցնում։ Նա գրկեց ու օրհնեց ուռուցքներով պատված տղամարդուն ու լվաց իրավախախտ երիտասարդների ոտքերը, այդ թվում նաև մահմեդական կնոջ ոտքերը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել