«Reddit»-ի իռլանդացի օգտատերը, ով հանդես է գալիս TheOnlyOne87 կեղծանվամբ, գեղեցիկ ու կրեատիվ անակնկալ է մատուցել իր սիրած աղջկան։ Նա շատ գումար չի ծախսել անակնկալի վրա, սակայն բավականին երկար ժամանակ է ծախսել։ Նա մի տարայի մեջ լցրել է 365 սիրային նամակ տարվա յուրաքանչյուր օրվա համար։ 

Երկար որոնումներից հետո TheOnlyOne87-ը գտավ այն տարան, որն իրեն հարկավոր էր։ 

Այն բավականին մեծ էր, որպեսզի իր մեջ տեղավորեր 365 սիրային նամակ ու ոգեշնչող խոսքեր։

Նա երեք գույնի թուղթ էր օգտագործել։ Այսպես՝ դեղին թղթերին հուշեր են գրված, կանաչ թղթերին՝ ասույթներ ու երգի խոսքեր, իսկ վարդագույն թղթերին՝ նրան սիրելու պատճառները։ 

Որպեսզի սիրած աղջիկն իմանա, թե ինչ տեսակի գրություն է պարունակում այս կամ այն գույնի թղթիկը, ռոմանտիկ երիտասարդը տարայի վրա փակցրել էր այս պիտակը։

Նրանք արդեն ութ տարի է, ինչ միասին են։ Բնական է, որ այդքան ժամանակում հիշելու շատ բան կլիներ, ուստի տղայի համար դժվար չէր գրի առնել իրենց քաղցր հուշերը։

Տեսնելով այս ռոմանտիկ անակնկալը՝ աղջիկը շատ էր հուզվել։ Սրանից ավելի լավ նվեր պատկերացնել անգամ հնարավոր չէր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել