Մոսկովյան բորսայում դոլարն սկսել է անկում ապրել. այն այժմ գնում են 60 ռուբլով: Եվրոն նույնպես զիջել է իր դիրքերը՝ դառնալով 75 ռուբլի։

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ՌԴ ԿԲ-ն խոստանում է կատարելագործել բանկերին արտարժույթ տրամադրելու մեխանիզմները:
ՌԲԿ. ռու-ն ևս մատնանշում է ռուբլու կրկին արժևորվելը և հիշեցնում, որ Մոսկովյան բորսայում նմանատիպ արտարժույթի անկում արձանագրվել է նաև 2014 թվականի դեկտեմբերի մեկին:

Նշենք, որ այսօր երեկոյան հայկական դրամը ևս կայունանալու միտումներ էր արձանագրել. բանկերում դոլարի գնման գինը ժամը 20:00-ի դրությամբ, ըստ rate.am-ի, տատանվում էր 520-550 դրամի միջև, վաճառքի գինը տատանվում էր 559-570-ի միջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել