Երեխայի ծնունդը յուրաքանչյուր կնոջ կյանքի ամենաերջանիկ պահերից է։ Բայց երբեմն, ինչ–ինչ հոգեկան խնդիրների պատճառով հակառակ էֆեկտն է տեղի ունենում, և նոր ծնված երեխայի հանդեպ հետագա պատասխանատվության զգացողությունը շատ մայրերի մոտ վախ և տագնապ է առաջացնում։ Ծննդկանը կարող է վախենալ նոր պարտականություններից, ինչից էլ կարող է ընկնել խորը դեպրեսիայի մեջ։ Որոշ կանայք այդ ժամանակահատվածում անադեկվատ վարք են դրսևորում։ Բայց այն, ինչ այս չինացի մայրը փորձում էր անել իր նորածին փոքրիկի հետ, ուղղակի խելագարություն է։

Մի անգամ, երբ Շենչժենի պոլիկլինիկաներից մեկում բուժքույրը սովորականի պես շրջայց էր կատարում, 24–ամյա մի կնոջ բռնացրեց այն պահին, երբ նա ցանկանում էր... ուտել իր նորածին երեխային։ Այդ ամենը տեսնելով՝ բուժքույրը միանգամից օգնության կանչեց բժիշկներին։ Նրանք կարողացան խելագարված կնոջ ծնոտը պոկել փոքրիկից, հանգստացնել նրան և փրկել փոքրիկի կյանքը։ 

–Ասել, որ ես շոկի մեջ էի, կնշանակի ոչինչ չասել... Երեխայի ձեռքը լուրջ վնասվել է։ Նրա մարմնին առկա են կապտուկներ, կծած հետքեր, որոնք արյունահոսության են հանգեցրել։ Փառք Աստծո, բժիշկներին հաջողվեց պոկել մորը երեխայից, հանգստացնել նրան և անվտանգ տեղ տանել,– պատմում է այդ ամենին անձամբ ականատես եղած բուժքույրը։

Հաշվի առնելով այն, որ չինուհին ծննդաբերելուց մի քանի շաբաթ առաջ ապրել է փողոցում, բժիշկները ենթադրում են, որ սկեսուրն է նրան հղի վիճակում դուրս հանել տանից, ինչն էլ հոգեկան անհավասարակշիռ վիճակի է հանգեցրել։ Ներկա պահին հետաքննությունն ընթացքի մեջ է։ Այն պետք է պարզի, թե ի՞նչն է կնոջը դրդել այդպիսի արարքի և պետք է որոշի` արդյո՞ք արժե երեխային հետ հանձնել մորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել