Եվ այսօրվա թեմաներով վերջին գրառումը:

Դիցուք, Դուք պետություն եք և ունեք տարեվերջյան բյուջետային պակասորդ (հարկահավաքությունը լավը չէր, թալանել-կերել-լափել եք և այլն), ինչպես նաև պետք է փակեք տարբեր պարտքեր` ներքին պարտքը սպասարկել, թոշակ և բյուջետային աշխատողների աշխատավարձ, ֆլան-ֆստան:

Ունեք երկու տարբերակ` դրսից վարկ, որը ստանալ բարդ է, քանի որ ԵՏՄ-ին ես միացել, կամ ներքին ռեսուրսների հաշվին մի բան անել:

Դիցուք, ունեք մեկ միլիարդ դոլար, որը հավասար է չորս հարյուր միլիարդ դրամի: Ի՞նչ ենք անում։

Արդեն հասկացաք, տաս օրում կուրսը հասցնում եք Ձեր ուզած թվին ու պա-բա-բա-բամ, արդեն ունեք վեց հարյուր միլիարդ դրամ:

Երկու հարյուր միլիարդ օդից եկավ բյուջե: Ծակուծուկը փակվում ա, կարելի ա մի փոքր շունչ քաշել, մինչև տեսնես ԵՏՄ-ից ինչ կարելի ա կպցնել:

Ո՞վ է տուժում։ Մանր-մունր հարիֆները ու ներքին խոհանոցից չօգտվող ֆինանսական կազմակերպությունները:

Ո՞վ է շահում։ Բյուջեն ու Դուք: Կամ Դուք ու բյուջեն: Արդեն կախված է Ձեր ախորժակի ու Ձեր պետականության հարաբերակցությունից:

Չեմ ուզում շատ խորաթափանց ու տերմինակոխ վերլուծություն անել, բայց հիմնականը սա է: 
Իսկ այժմ էլ կարելի է կուրսը գցել ինչ-որ չափով ու ետ գնել դոլարներն ավելի ցածր գնով:

Բայց դա արդեն ուրիշ պատմություն է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել