Բնական է, որ յուրաքանչյուր քաղաքացու մտահոգում է թանկացումը, բայց բնական չէ այս փաստն անիմաստ քննարկող մարդը: Այս օրերին մի քանի սուտ ընդիմադիրներ փորձում են ձևական հրապարակումներով հանդես գալ՝ իբրև PR գործիք կիրառելով հասարակության մտահոգությունը: Այնպես չէ, որ իշխանության ջատագովներից եմ, բայց և չեմ սիրում ընդհանրական դատողություններ անել, քանի որ իմ խորին համոզմամբ՝ մեր իշխանության ներկայացուցիչներից կան ճիշտ և գրագետ մարդիկ, ովքեր կանեն հնարավոր ամեն բան՝ շուտով խնդիրը կանխելու: Տեղի և անտեղի մեջբերումներ կատարելու փոխարեն հարգել է պետք միմյանց և այն մարդկանց, ովքեր աշխատում են լուծման ճանապարհներ գտնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել