Ինչ-որ տեղ համաձայն եմ Ջավադյանի հետ, որ ասում է՝ դրամի՝ էս աստիճան արժեզրկման պատճառը սպեկուլյացիաներն ու խուճապն են (Հայաստանի տնտեսության ակտիվության նվազումն էլ է շատ կարևոր, բայց ինչ-որ է)։ Բայց Ջավադյանը կիսատ ա ասում։ Չի ասում, որ սպեկուլյացիաները ռուսական ընկերությունները սկսեցին՝ թղթի կտոր դարձող ռուբլին ու ստեղի իրենց դրամական եկամուտները դոլարի փոխելով, հայաստանցիներն էլ խուճապի մեջ ընկան սկզբնական արժեզրկումից, որովհետև հոգեբանորեն ԵՏՄ մտնելով՝ մենք մեզ ռուսական «նավի» մեջ ենք պատկերացնում։ Վստահ եմ, որ եթե ԵՏՄ չմտնեինք, էս աստիճան խուճապ ու էս աստիճան արժեզրկում չէր լինի։ Օրինակ՝ Վրաստանում դեռ ընդամենը 5% է արժեզրկվել լարին, իսկ Ռուսաստանից տրանսֆերտներով ավելի շատ կապված Տաջիկստանում Ուզբեկստանում ու Ղրղզստանում՝ էլի դրամից շատ ավելի քիչ չափով։ էս երկրները, հիշեք, դեռ ԵՏՄ չեն։ Մի խոսքով, էս արժեզրկումը ԵՏՄ-ի առաջին պտուղն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել