Վերջին շրջանում Համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումները բացասական ազդեցություն են ունեցել մի շարք երկրներում:

Մասնավորապես` Ռուսաստանը նավթային հումք արտահանող երկիր է, իսկ սա վկայում է այն մասին, որ միջազգային շուկայում նավթի արժեքի նվազումը մեծ վնասներ է հասցրել նաև ՌԴ տնտեսությանը:

Փոխարժեքային տատանումները, բացի ռուբլու արժեզրկումից, բացասական ազդեցություն են ունեցել նաև որոշ երկրների վրա: Նշենք, որ դոլարի համեմատ արժեզրկվել է նաև չինական արժույթը: Մասնավորապես, ինչպես հայտնում է «риа новости»-ն, այսօր Մոսկվայի ժամանակով 07.38-ի դրությամբ, դոլարն իենի հետ համեմատ արժևորվել է 0.15%-ով` 116.40-ից հասնելով 117.03:

Միջազգային շուկայի նման փոփոխությունների պայմանում մտահոգված է նաև Ճապոնիան: Մասնավորապես այսօր Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ անհանգստացած է ստեղծված իրավիճակով և հավելել, որ չի վերանայի Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված պատժամիջոցները, բայց ուշադրությամբ կհետևի ռուբլու ինֆլացիոն տեմպին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել