Դասական տնտեսագետներից Ադամ Սմիթն ասել է, եթե ավելի շահավետ է ապրանք ներմուծել, քան արտադրել, ավելի լավ է ներմուծել: Ես այդքան էլ համակարծիք չեմ եղել այս մտքի հետ, քանի որ մենք ապրում ենք մի այնպիսի աշխարհագրական դիրքում, որ նման քայլը մեր տնտեսության համար ծանր հետևանքների կհանգեցի:
Դոլարի արժևորումը դրամի նկատմամբ ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր պես ապրանք ներմուծուղ երկրները շեշտը պետք է դնեն սեփական արտադրությանը զարկ տալու վրա: 
Հիմա ի՞նչ է կատարվում խանութներում՝ գնաճը ստիպում է ամեն ժամ առաջնային և ոչ միայն առաջնային պիտանելիության ապրանքատեսակների գնապիտակները փոխել, և վստահ եմ, որ վերջիներիս պահաջարկն ընկել է: Հասկանալի պատճառներով մարդիկ նախընտրում են ավելի հեշտ տարբերակով շահույթ ստանալ՝ ներմուծելով ապրանքներ: Այսօր կան այնպիսի ընկերություններ, որ ժամանակավորապես դադարեցրել են ներմուծումը՝ խուսափելով որոշակի ռիսկերից: 
Ձեռնարկատիրական գործունեությունն ինքն իրենով ռիսկային գործ է, բայց եթե մեր ձեռնարկատերերը մի փոքր ավելի շատ ռիսկի դիմեին և փորձեին սեփական արտադրանքը ստեղծել (իհարկե, սկզբնական շրջանում այդ բարիքը կարող էր թանկ լինել), այսօր նման խնդիրների առաջ չէինք կանգնի: Կառավարությունը նման քայլերը խրախուսում է և համապատասխան ծրագրերի դեպքում հետաձգում է որոշակի հարկատեսակների գանձումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել