1. Ժամանակին խորը ուսումնասիրել եմ սովետի փլուզման տնտեսական հիմքերը, պայմանները, անկախացած երկրների ռեֆորմները, արձագանքները, միջազգային կառույցների խորհուրդները ու հասցված վնասները....

Բացահայտել եմ, որ հետսովետական երկրների տնտեսական վայրիվերումների նմանություններն ավելի շուտ պայմանավորված են նույնօրինական քաղաքականության (հիմնականում սխալ) արձագանքով՝ մեծամասամբ պայմանավորված ոչ պրոֆեսիոնալիզմով ու միջազգային կառույցների ճշտի հետ փաթաթեթավորված սխալ խորհրուրդներով։

2. Այսօրվա ճգնաժամի վնասներն ավելի մեծ են, քան սովետինը (մեր դեպքում 1993-94)։ Տարբերությունը չեն նկատում, քանի որ կուտակած ֆինանսական կապիտալ կա, իսկ այն ժամանակ ի սկզբանե զրո էր։

Մերոնք, որ սովետի արդարությունը փորձեցին վերականգնել խնայբանկի ռուբլիների վերադարձի մասին օրենքով փոխհատուցել, այսօր, եթե ցանկանում են փրկել իրավիճակը, պետք է հայտարարեն, որ փոխհատուցելու են դրամով խնայողություն ունեցած անձանց կորուստները տոկոսի տեսքով։ Սրա հիմքը երկուսն է. նախ, աղետի հիմքը, որը նույնիսկ այսօր ԿԲ-ն չի տեսնում՝ դոլարայնացման դեմ «պայքարը» (այսօր էլ են սրա դեմ պայքարում... Սա երկար ու առանձին թեմա է), ինչը հենց այսօր հանգեցրեց դրամի հանդեպ վստահության կորստի։ Պետք է հասկանալ, որ մարդիկ որոշումներ են կայացրել՝ հիմք ընդունելով այն պայմանները, ինչը թելադրված էր քաղաքականությամբ։
Երկրորդ պատճառը ռացիոնալ է, սա ավելի էժան ուղի է դրամի հանդեպ վստահության վերականգնման, քան թե տոկոսադրույքների հետագա բարձրացմամբ միջոցների ներգրավման քաղաքականությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել