Ո՞վ է ասում, որ մենակ վատն ենք արձանագրում. օրինակ, շաբաթվա երրորդ օրն է՝ դեռ ոչ մի քաղաքական գործչի չեն ծեծել, ոչ մեկի մեքենան չեն վառել, ոչ մի պատգամավորի տան մուտքի մոտ չեն ծեծել: Պետք է նամուս ունենանք ու շնորհակալ լինենք, որ կազմակերպիչներն այսքան բարեգութ են գտնվում: Դա ամենևին էլ կապ չունի, որ հնարավոր է, որ շաբաթվա վերջում էլի մի բան մոգոնեն, կարևորը, որ գոնե մի քանի օր հանգիստ ենք, ավելի ստույգ՝ մարսում ենք տեղի ունեցածները: Կամ էլ մի ուրիշ վարկած կա. Էս դրամի կուրսն ընենց է արժեզրկվել, որ ծեծերի կազմակերպիչները զբաղված են դոլար-դրամ կոնվերտացիայով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել