Հենց նոր դեղատանը ինձ ՄԵԾ սյուրպրիզ էր սպասվում: Սովորականի պես գնում էի տան համար անհրաժեշտ մի քանի դեղեր: Նշված դեղերի չափաքանակին ինչպես միշտ պատրաստվում էի վճարել 4700 դրամ, մեկ էլ հանկարծ լսեցի գումարը... 7300 դրամ: Այսինքն՝ միանգամից 3000 դրամ տարբերություն մի 3-4 տեսակի դեղերի պարագայում: Սա գնա՞ճ է, թե՞ կողոպուտ: Քանի՞ կոպեկ արժի իմ աշխատավարձը, եթե միայն դեղերի պարագայում ես մեկ գնման արդյունքում 3000 դրամ տուժեցի: Լավ, ես չեմ հասկանում, այդ դեպքում ու՞մ է պետք Կառավարություն, նախարարներ, եսիմ ովքեր, եթե մեկ է՝ նրանք հանգիստ նստած նայում են, թե ինչպես ենք քաշվում: Ու՞մ են պետք, եթե ամեն ինչ թողել են ինքնահոսի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել