Մեկը ես շատ ուրախ եմ, որ ռուբլին վարի է, Ռուսաստանի տնտեսությունն էլ քայքայվում է, որովհետև դա է Եվրասիական տնտեսական միության ձախողման միակ ձևը։ Եթե ԵՏՄ-ն կայանար, Հայաստանն էլ ավելի լուրջ խնդիրներ կունենար և՛ տնտեսության համար, և՛ հենց եկող տարվանից կդառնար ավելի ավտորիտար, քան հիմա է (հիմնավորումները կարող եմ հատ-հատ ներկայացնել)։

Եթե չմտնեինք ԵՏՄ, ուրախ չէի լինի Ռուսաստանի քայքայումից. ամեն դեպքում այդ քայքայումը բացասաբար է ազդում մեր վրա։ Իսկ դրամի արժեզրկումն՝ իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, տնտեսության առողջացման համար լուրջ խթան է, քանի որ ոչ միայն վեր է հանում տնտեսության խնդիրներն ու ստիպում մտածել դրանց լուծման ուղիների շուրջ, այլև ինքն իրենով արդեն օգնում է արտահանմանն ու փոքր ինչ հրապուրիչ դարձնում Հայաստանն արտասահմանյան ներդրումների ու զբոսաշրջության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել