Tert.am-ը գրում է․

ԱԺ «Հանրապետական» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների կողմից հրավիրված արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկման դրվեց  ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպը դատապարտելու հայտարարության տեքստը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, գլխավոր զեկուցող Արմեն Ռուստամյանին դիմելով, նկատեց, թե  այն փաստը, որ հայտարարության համահեղինակ է ՀՀԿ-ն, դա արդեն իսկ կասկածի տակ է առնում տեքստի անկեղծությունը:

«Սա արվում է բռնության հետևում կանգնած մի խումբ մարդկանցից մեղադրանքը շեղելու համար: Երեկվանից այս տեքստը շրջանառության մեջ է դրվում ՀՀԿ-ի կողմից, հանդուրժողականություն է քարոզվում, բայց այսօր էլ ԱԺ նիստում մենք տեսնում ենք, որ սպիտակ մազերով 70-ամյա մարդը չորս երեխաների մայր հանդիսացող պատգամավորի հասցեին փողոցային խոսքեր է ասում, մեկ ուրիշ պատգամավոր էլ անհասցե ափըռ-ցըփըռ հայտարարություններ է անում, հետո գնում, մամուլում ասում՝ էս ինչ պատգամավորին սենց բան ասեց»,-ասաց Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել