Կռվի տարիներին «ասֆալտի ֆիդայիներ» կային. թափ-թազա, հարթուկած կամուֆլյաժները հագները աքլորացած թրև էին գալիս ու սիրուն ճառեր խոսում: Սրանց մարտական գործողությունների տարածքը Երևանի փողոցներն ու հրապարակներն էին: Հո հիմար չէին՝ դուրս գային, մանավանդ սահման՝ կռի՜վ էր… Հիմա սրանց ու արդեն սրանց բալիկների տարածքը մեծացել ա… Ախր ո՞նց օրհնանք տաս ֆեյսբուք հնարողի ծնողին… Նստում են, ուրեմն, էս ֆեյսբուքի ֆիդայիները՝ փամփլի՜կ, մատները մանիկյուրա՜ծ, պիրսինգը քթերն ու քամակները խրած, ապահով ու տաք տեղից լափ են թափում էն տղերքի վրա, որ արյան գնով են սրանց ապահովն ու տաքը ապահովել… Սխա՜լ են արել, պիտի թողեին՝ էն էկողը գար ու մի-մի պիրսինգ էլ իրա ձեռով սրանց կպցներ… Ո՜ւր, այ բոսյկաներ, ձեր մանիկյուրած մատիկներով ո՞ւր եք խցկվում կռված տղերքի արանքը… Դուք կռիվ ե՞ք տեսել, արյուն ե՞ք տեսել, մահ եք տեսե՞լ (ականջներիդ տակ կրակեն՝ ախր շալվարներդ կլցնեք), որ էսպես թուք եք ցփնում… Ի՜նչ ասես քցում եք բերաններդ ու լմլմացնում… Հիմա էլ՝ գեներալ Երանոսյանը ասե՜լ ա… Ձե՞զ ինչ, իրա ընկերներին ա ասել, կռվի ու մահվան ընկերներին, դու ո՞վ ես, որ խառնվում ես ընկերների արանքը, դու ո՞վ ես՝ որոշես լավ ա արել, թե վատ, թող խրամատի հաց ու պատրոն կիսած իրանք լավն ու վատը որոշեն… Ա՛յ շիպիզնյակներ, Հայաստանի սահմանները քարտեզով էլ չգիտեք, էդ սահմանը պահածների արյունն ու ախպերությունը ինչի՞ եք պղտորում. իրանք ու իրանք են, կկռվեն էլ, կհաշտվեն էլ, կնեղանան էլ ու էլի ախպերությունը կհաղթի… Դուք էդ ախպերության մեջ ո՞ւր եք… Կամ ո՞ւր էիք, որ էդ նույն Երանոսյանը իրա էդ նույն ախպերների հետ խրամատներում էր… Երանոսյան Լյովի մեջ կես կիլո բեկոր կա, դուք ե՞ք գնահատելու իրա քաշն ու կշիռը, արածն ու չարածը… Հո կրակը չընկավ, որ գեներալ ա, հո կրակը չընկավ, որ կռվից հետո մնացել ա բանակում, որ էլի սահման պահի… Կռվող տղերքն իրարից ոչ ավել են, ոչ պակաս, ուղղակի մեկը կռվից հետո մի ճամփով ա գնացել՝ քաղաքականության, բիզնեսի, կրթության, մշակույթի, մյուսը դառել ա զինվորական… Երանոսյան Լյովը Զորքերի հրամանատարն ա, մինչև էդ էլ կորպուսի հրամանտար ա եղել… Պատկերացնո՞ւմ եք կորպուս ղեկավարելն ինչ ա, ձեր կամպյուտրներից ավել բան ղեկավարել ե՞ք, որ պատկերացնեք… Մարդ կա՝ մի կնիկ չի կարում ղեկավարի, հիմա ես ընկած դրանց կորպո՜ւս եմ բացատրում… Լեզու շարժելը խելքի ու բարոյականության նշան չի, ընկե՛ր ֆեյսբուքի ֆիդայիներ. ակտիվ լեզու շարժելը կարող ա ուրիշ կասկածների տեղիք տա… Ձեր էդ շարժումներով մի՜ քսվեք կռվի տղերքին… Իրանք ուրի՜շ տեղ են… Իսկ ձեր թեման ա. էսօր էս թեմայով կղժվժաք, վաղը՝ մի ուրիշ, իսկ իրանցը Հայրենիքն ա, որ միասին են պահել ու պահելու են… Ձեր համար են պահելու, ա՛յ անարժաններ, որ տաք ու ապահով լինեք… Բայց ում եմ ասո՞ւմ… Մեկ ա, ձեզ խելքի գալ չկա, որովհետև ուռում եք անբանությունից… Գործ արեք, ա՛յ անբաններ: Չեմ ասում՝ գնացեք սահման (էդքան պամպերս որտեղի՞ց ճարենք), բայց գործ արեք՝ քար դրեք քարին, էրեխա բերեք, ծառ տնկեք, մի բա՜ն, որ ձեզ իրավունք տա էդ տղերքին գոնե հեռվից նայելու… Ու մի՛ համարձակվեք «պաշտպանել» ազատամարտիկներին. էդ տղերքը ձեզանից ոչ օգնություն են խնդրել, ոչ էլ պաշտպանություն: Մինչև հիմա իրանք են աշտպանողը: Ու հետո էլ իրանք են… Բոլո՛րը… Ողջերն ու զոհվածները… Ու գեներալ Երանոսյանն էլ բոլորի, իրա մարտական ընկերների հետ: Ու անկախ ձեր թույնից՝ էդ ախպերությունը ճաք չի տալու: Ու չպիտի տա, որ էգուցվա կռվին, երբ որ ընկնեք էդ տղերքի դռները՝ օգնություն խնդրելու, էլի իրանց կյանքը դնեն մեր (ձեր է՜լ, ձեր է՜լ…) կյանքի համար: Մի պղտորեք աղբյուրը, որից ջուր եք խմում… Բայց սա արդեն առվից խմողների համար չի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել