8 Կլաուդիա Շիվեր։ Եթե ինչ-որ մրցանակ լիներ ամենից շատ հայտնի ամսագրերի շապիկներին հայտնված մոդելների համար, ապա, անկասկած, մրցանակը հենց գերմանուհի սուպերմոդել Շիվերին կհասներ, ով ավելի քան 700 անգամ հայտնվել է խոշոր ամսագրերի շապիկներին։
Շիֆերի կարողությունը 85 միլիոն դոլար է կազմում։
7 Ժիզել Բունդխեն։ Իր կարիերայի ընթացքում Ժիզել Բունխենը անթիվ մրցանակներ ու կոչումներ է ստացել, սակայն ամեն ինչից զատ նա ամենահայտնի ու հաջողակ մոդելն է մեր օրերում։ «Ֆորբս» ամսագիրի համաձայն՝ Ժիզելը բոլոր ժամանակների ամենալավ վարձատրվող մոդելն է համարվում։
6 Սինդի Կրոուֆորդ։ 1991թ․ին Սինդի Կրոուֆորդը ցնցեց բոլորին, երբ այն ժամանակ իր ամուսնու՝ Ռիչարդ Գիրի հետ կարմիր զգեստով ներկայացավ «Academy Awards»-ին։ Անկասկած, նա վերջին 25 տարիների ամենահայտնի սուպերմոդելներից մեկն ու ամենահայտնի ամերիկացի սուպերմոդելն է աշխարհում։
5 Պաուլինա Պորիզկովա։ Պաուլինա Պորիզկովան չեխ մոդել և դերասանուհի է, ով առաջին կինն է համարվում Կենտրոնական Եվրոպայից (և առաջին կինն այն երկրից, որը կոմունիստական ռեժիմի կառավարության տակ էր), ով 1984թ․ին լողազգեստով հայտնվեց հայտնի ամսագրի շապիկին։
4 Ջենիս Դիքենսոն։ Չնայած Դիքենսոնը չափազանցնում է՝ ինքն իրեն կոչելով «աշխարհի առաջին սուպերմոդելը», այնուամենայնիվ, անկասկած, նա լավագույն մոդելներից է և 70-80-ականների ամենահայտնի սուպերմոդելը:
3 Թվիգի։ Թվիգին պատմության առաջին մոդելներից մեկն է։ Կարելի է ասել, որ նա նորաձևության համար նույնն է, ինչ Էլվիսը Ռոքնռոլի համար։
2 Ջին Շրիմպտոն։ Ջին Շրիմպտոնը ցնցող գեղեցկություն ունեցող կին էր ու 60-ականների առաջին սուպերմոդելներից մեկը։ Բրիտանացի գեղեցկուհին հայտնվել է այնպիսի հայտնի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք «Vogue»-ը, «Vanity Fair»-ը, «Glamour»-ը, «Elle»-ն ու «Time»-ն են։ 2012թ․ին «Time»-ը Շրիմպտոնին ճանաչեց որպես նորաձևության աշխարհի բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 դեմքերից մեկը։
1 Սյուզի Պարկեր։ Սյուզի Պարկերը պարզապես մոդել չէ, նա իսկական լեգենդ է ու թերևս կարելի է ասել պատմության առաջին սուպերմոդելը։ Նա որպես մոդել է աշխատել 4 տասնամյակ՝ 1940-ականներից մինչև 1970-ականներ։ Նա առաջին մոդելն էր, ով ժամում ավելի քան 200, իսկ տարում 100,000 դոլար էր վաստակում։ Նա Կոկո Շանելի և լուսանկարիչ Ռիչարդ Ավեդոնի ֆավորիտն էր։ Իր հայտնիության գագաթնակետին նա աշխարոհւմ ամենից շատ լուսանկարվող կինն էր համարվում։ Նա եղել է «Funny Face» (1957) ֆիլմում Օդրի Հեփբերնի մարմնավորած Ջո Սթոքթոնի լեգենդար կերպարի նախատիպը և նորաձևության աշխարհի միակ մոդելն, ում անունով Բիթլզ խումբը երգ է երգել։