Tert.am-ը գրում է․

Եվրոպական միությանը բնորոշ է, որ այն միշտ հարգում է իր գործընկերների որոշումներն ու ընտրությունը, և ԵՄ կառույցներն ամբողջովին հաշվի են առնում Երևանի որոշումը:

Այս մասին Երևանում տեղի ունեցած ասուլիսին այսօր հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ խոսելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին:

Ի պատասխան հարցի, որ ԵՄ մի շարք դեսպաններ ու պաշտոնյաներ «սեպտեմբերի 3»-ից հետո հայտարարում էին, որ 3,5 տարի բանակցելուց հետո Երևանի շեշտակի, քաղաքական որոշումը դեպի ԵՏՄ որոշակի՝ վստահության հետ կապված խնդիրներ է առաջացնում, և, հետևաբար, հիմա կա՞ վստահության դեֆիցիտ՝ նոր հարաբերությունների առումով, դեսպան Հրիսթեան ասաց. «Սեպտեմբերի 3»-ի որոշումը, ինչպես նշեցիք՝ որոշակի շրջանակների համար անակնկալ էր, վստահության մակարդակի մեջ էլ դա արտացոլվեց, բայց Եվրոպական միությանը բնորոշ է, որ այն միշտ հարգում է իր գործընկերների որոշումներն ու ընտրությունը»:

Նա ավելացրեց, որ այս տեսանկյունից ԵՄ կառույցներն ամբողջովին հաշվի են առնում այդ որոշումը և դիտարկում են, թե ինչ կարող են կողմերը կառուցել ապագայի իրավական համաձայնագրում՝ որոշակի շարունակականություն ապահովելով նախկինում բանակցվածից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել