Ասում են, որ մեկ լուսանկարն ավելի շատ բան կարող է պատմել, քան հազարավոր բառերը։ Ինչ վերաբերում է այս լուսանկարներին, կարող ենք վստահորեն պնդել, որ դրանք իսկապես անհամեմատ ավելի շատ բան կարող են պատմել։ Այս լուսանկարների հետ կապված պատմությունները խավարով շղարշված գաղտնիքներ են։ Դրանցից մի մասից արյունդ պարզապես սառչում է երակներում։ Այս լուսանկարներից շատերն արվել են ինչ-որ շատ ողբերգական կամ սարսափազդու իրադարձությունից առաջ։ Երբ իմանաս այն, ինչի մասին չէին էլ կռահում այս լուսանկարներում պատկերված մարդիկ, մարմնովդ սարսուռ կանցնի։

Ջոն Լենոն և Մարկ Դևիդ Չեպմեն


Սա Ջոն Լենոնի վերջին ամենահայտնի լուսանկարներից է, որը նկարվել է նրա ողբերգական մահից հաշված վայրկյաններ առաջ։ Լուսանկարում նա ստորագրություն է տալիս իր հավատարիմ երկրպագուներից մեկին։ Այդ ժամանակ Լենոնը հազիվ թե գլխի ընկներ, որ դա Մարկ Դևիդ Չեպմենն է՝ այն մարդը, ով սպանելու էր իրեն։  

19-րդ դարի ընտանեկան լուսանկար


Այս դարաշրջանի բազում լուսանկարներ լղոզված են ստացվել։ Լուսանկարահանման գործընթացը սովորաբար երկար ժամանակ էր խլում։ Որպեսզի լուսանկարը պարզ ստացվեր, մարդիկ պետք է մի պահ քարանային ու չշարժվեն։ Ինչպես տեսնում եք, կենտրոնում գտնվող աղջիկը պարզ է դուրս եկել։ Պատճառն այն է, որ նա մահացած է։ Պարզվում է, որ Վիկտորյան ժամանակաշրջանում գոյություն ուներ մարդկանց նրանց մահից հետո լուսանկարելու սարսափելի սովորությունը։ 

Պոգո ծաղրածուն


Առաջին հայացքից սա անշառ ծաղրածու է, սակայն ում մտքով կանցներ, որ այս ծաղրածուն նույն ինքը՝ սերիական մարդասպան ու բռնաբարող Ջոն Գեյսին է, ով 1972-1978 թթ. Ժամանակաշրջանում 33 սպանություն է գործել։ 

Դպրոցական լուսանկար


Առաջին հայացքից սա 90-ականների հասարակ դպրոցական լուսանկար է, սակայն ավելի ուշադիր նայելու դեպքում ձախ կողմի վերևի մասում կարելի է տեսնել տղաների, որոնք իբրև թե երևակայական զենքով կրակում են լուսանկարչական ապարատի օբյեկտիվին։ Այդ տղաներն Էրիկ Հարիսը և Դիլան Կլեբոլդն են՝ տխրահռչակ մարդասպաններ, ովքեր 1999 թ.-ի ապրիլի 20-ին մասսայական սպանություն գործեցին Լիթլթոն քաղաքի Կոլոմբինա դպրոցում։ 

Թրեվիս Ալեքսանդր


Երազկոտ տղայի այս լուսանկարը նկարվել է նրա ընկերուհու կողմից։ Առաջին հայացքից լուսանկարը ոչ մի կասկած չի հարուցում, սակայն իրականում սա Թրեվիս Ալեքսանդրի վերջին լուսանկարն է, որը նկարվել է վերջինիս մահից ընդամենը մեկ րոպե առաջ։ Նրա ընկերուհին կրակել է իր ընկերոջը և որոշել սպանության գործընթացը սկզբից մինչև վերջ անմահացնել տեսախցիկով։ Թրեվիս Ալեքսանդրի դիակը հայտնաբերվել է նրա  լոգարանում։ Այն պատված էր բազմաթիվ հրազենային ու դանակի վնասվածքներով։  

Ջեյմս Բուլգար


Այս լուսանկարում պատկերված է Ջեյմս Բուլգարը։ Այս 2-ամյա տղան կարճ ժամանակ անց առևանգվեց ու սպանվեց 10-ամյա տղաների կողմից։ Երեխաներին ձերբակալեցին, ու նրանք դարձան 20-րդ դարի ամենաերիտասարդ մարդասպանները։

Օմայի ահաբեկչությունը


Հոր և դստեր այս լուսանկարը նկարվել է 1998 թ. օգոստոսի 15-ին՝ կարմիր ավտոմեքենայի պայթյունից մի քանի րոպե առաջ։ Պայթյունի արդյունքում մահացավ 29 մարդ։ Բանն այն է, որ «Real IRA» կազմակերպության ներկայացուցիչներն ականապատել էին տասնյակ ավտոմեքենաներ։ Հենց այդ օրը Հարավային Իռլանդիայի Օմա քաղաքում այս հանցախումբը մասսայական ահաբեկչություն իրականացրեց։ 

«Դրախտի դարպասներ» աղանդ  


Սա «Դրախտի դարպասներ» աղանդավորական խմբի անդամենրի լուսանկարն է։ Նրանք, ինչպես և նրանց առաջնորդը, հավատում էին, որ աշխարհի վերջը սարերի հետևում չէ։  Նրանք հավատացած էին, որ փրկվելու ու բարեհաջող կերպով այլմոլորակային տիեզերանավ տեղափոխվելու համար պետք է ինքնասպանություն գործեն։ 

Թայլեր Հեդլի


Այս սարսափելի պատմությունը տեղի է ունեցել Ֆլորիդայում։ Լուսանկարում պատկերված է Թայլեր Հեդլին։ Մի երեկո նա սպանեց իր ծնողներին ու թաքցրեց նրանց դիակները։ Մոտ երեք ժամ շարունակ նա փորձում էր վերացնել հանցանշանները, որոնք վկայում էին սպանության մասին։ Դրանից հետո նա իր տուն հրավիրեց իր ընկերներին ու նկարեց այս լուսանկարը։

Այս լուսանկարների տակ թաքնված պատմություններից իսկապես ահավոր ես զգում քեզ։ Դու երբեք չես կարող վստահ լինել, թե հաջորդ պահին ինչ կկատարվի։ Եթե ինչ-որ մեկը կփորձի հակառակը պնդել, ցու՛յց տուր նրան այս ճակատագրական լուսանկարները, և նա հաստատ կվերանայի իր տեսակետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել