Tert.am-ը գրում է․

Վրաստանի վաստակավոր արտիստ և հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեն օրերս այցելել է Կիև և փոքր ելույթ ունեցել «Վեչերնի Կվարտալ» ամանորյա հաղորդաշարի շրջանակներում, գրում է obozrevatel.com-ը։

Ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Կիկաբիձեն հիշել է մի զվարճալի դեպքի մասին, որը տեղի է ունեցել իր հետ Ուկրաինային աջակցելու պատճառով։ Դերասանին զանգահարել է մի անհայտ անձ՝ ասելով, որ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից է և սպառնացել է սպանել նրան։

«Ինչ որ հիմար էր զանգել ինձ, ինչը, սակայն, ինձ այդքան էլ չի անհանգստացնում, որքան այն հարցը՝ որտեղի՞ց իրեն իմ անձնական հեռախոսահամարը»,- պատմել է նա։

Դերասանը նշել է, որ նրան իր հեռախոսահամարը կարող էին տալ միայն լրագրողները։

Չնայած նրան, որ դերասանի մենեջերները խնդրել էին քաղաքականությանը վերաբերող հարցեր չտալ նրան, այնուամենայնիվ ուկրաինական ԶԼՄ-ներն անդրադարձել են քաղաքական թեմաներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել