Ծանոթացեք, սա Օբի անունով տաքսա ցեղատեսակի շունն է՝ ԱՄՆ–ից։ Անպատասխանատու տիրոջ պատճառով կենդանին իր չափերի համեմատ անասելի կերպով գիրացել էր՝ դառնալով 35 կգ։ Բարեբախտաբար, շուտով կենդանին ընկավ ուրիշ տիրուհու մոտ, ով էլ սկսեց զբաղվել խեղճ կենդանու քաշի հարցով։

Օբիին դիետայի վրա նստեցրին, նոր սննդակարգ մշակեցին և առօրյայի մեջ ֆիզիկական վարժություններ ներառեցին։ Արդյունքն ակնհայտ էր. 2 տարի անց շունը նիհարեց 25 կգ–ով։ Երբեմն այդպիսի արդյունքների նույնիսկ մարդն ի վիճակի չէ հասնել։

Շան նոր տիրուհին չի մեղադրում կենդանու նախկին ծեր տերերին։ «Նրանք սիրում էին կենդանուն և չէին կարողանում այս շագանակագույն աչքերին «ոչ» ասել»,–պատմում է կինը։

Այս տեսանյութում կարող եք ավելի լավ ուսումնասիրել շուն–հերոսին.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել