Tert.am–ը գրում է.

Բրիտանացի Սթիվեն Հայդսը, ով երկար տարիներ փնտրում է իր ծնողներին, ևս մեկ փորձ է նախաձեռնել: Facebook-ի էջում բրիտանացին հերթական հաղորդագրությունն է տեղադրել սուրբծննդյան տոների նախաշեմին ծնողներին փնտրելու մասին:

Ինչպես ներկայացնում է newsru.com-ը` Սթիվեն Հայդսը` Գարի Գեթուիք մականունով, 10 օրական է եղել, երբ նրան, վերմակի մեջ փաթաթած, գտել են Գեթուիք օդանավակայանի զուգարանում՝ 1986-ի ապրիլի 10-ին: Նա մականունը ստացել է այն վայրի անունից, որտեղ նրան հայտնաբերել են, և Գարի անունով արջուկ խաղալիքի, որը նրա կողքին է եղել:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել