Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե այն մտքին են բերում, որ Հայաստանում փորձ է արվելու ապակայունացնել ստեղծված քաղաքական իրավիճակը և առաջացնել ցնցումներ: Դրա համար մի կողմից օգտագործվելու է ժողովրդի շրջանում կուտակված ատելությունն իշխող համակարգի նկատմամբ` վերջինիս ապաշնորհ քաղաքականության հետևանքով: Մյուս կողմից էլ` հայտնի փաստ է, որ Հայ ժողովուրդը զանգվածային և տևականորեն չի ընդվզում սոցիալական, մշակութային, բնապահպանական խնդիրների համար և, որպես կանոն, համախմբվում է որևէ ազգային հարցի շուրջ: Այս պայմաններում, ընդվզում առաջացնելու համար, կարելի է հարվածել մի այդպիսի ազգային հարցի, որը ցավոտ կլինի յուրաքանչյուր Հայի համար: Օրինակ` Հայրենիքի պաշտպան ազատամարտիկին ծեծելը կամ Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակից առաջ խայտառակ ձախողումներն այդ հարցում (Ջեմալի թոռանը հրավիրելը, Ճոյտի կողմից Եղեռնի մասին ֆիլմ նկարահանելը և այլն):
Այս բոլորի հանրագումարի արդյունքում բավարար է մի կայծ, որ մեծ պայթյուն առաջանա, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել