ԱԺ ՀՀԿ խմբակցությունն այսօր ուշ երեկոյան տապալեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ բռնությունը դատապարտելու հարցով ոչ իշխանական ուժերի նախաձեռնած արտահերթ նիստը:

ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, Ժառանգությանը և ՕԵԿ-ին հաջողվեց մի քանի ժամվա ընթացքում հավաքել արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունը, սակայն իշխող ՀՀԿ-ի պատգամավորները նիստին չներկայացան, որի պատճառով էլ քվորում չապահովվեց:

Այսօր՝ ավելի վաղ, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Ժառանգությունը և ՕԵԿ-ը բոյկոտեցին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: Նրանք պահանջում էին, որ մինչև օրակարգի մյուս հարցերին անցնելը, արտահերթ նիստ հրավիրեն և քննարկման առարկա դարձնեն ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու հարցը, այդ թվում նաև վերջին օրերին երկրում արձանագրված բռնության դեպքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել