Իրաքյան Քուրդիստանի կողմից հայոց լեզվի պաշտոնական լեզու ընդունելն ինքնահաստատման ճանապարհին գտնվող պետության քաղաքական շարքային քայլ է:
Հայերի նկատմամբ սրտացավության տպավորություն ստեղծող այս քայլը միտված է միջազգային արենայում այս «երկրի» վերաբերյալ թափանցիկության ու ազատության արհեստական տպավորություն ստեղծելուն, որն էլ հետագայում պաշտոնական Էրբիլն օգտագործելու է որպես դիվիդենտ՝ անկախություն ստանալու համար:
Ինչ վերաբերում է Իրաքի հայկական համայնքին, պետք է նշել, որ հայկական համայնքի մեջ մտնողների 90%-ը ներքին բուռն քարոզչության շնորհով ձեռք են բերել քրդական էթնիկ ինքնագիտակցություն, իսկ լեզվին տիրապետում են քչերը:
Սա առաջին դեպքը չէ, երբ Բարզանիի քարոզչամեքենան, բավականին ցածր մակարդակի քարոզչությամբ հայկական համայնքն ի ցույց դնելով, փորձում է երկրում ազգային փոքրամասնությունների գոյության պատրանք ստեղծել՝ նշելով, որ քրդերը շատ լավ են վերաբերվում ազգային ու կրոնական փոքրամասնություններին:
Ուստի խորհուրդ կտայի հայկական լրատվականներին խայծը կուլ չտալ ու ջուր չլցնել այն օտարի ջրաղացին, որի ձեռքով շատ անգամ ենք զոհ գնացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել