ՀՀ պետական պարտքը նվազել է, ինչը ցույց է տալիս, որ մարումն ավելին է, քան ներգրավված միջոցները: Ըստ պաշտոնական տվյալների՝ տարեվերջից ընդամենը մեկ ամիս առաջ պետական պարտքը կազմել է 4 մլրդ 414 մլն դոլար, այն պարագայում, երբ տարեսկզբին այն 4 մլրդ 588 մլն դոլար էր։
Եթե 2013-թ ի վերջին արտաքին ֆինանսական կազմակերպություններից ներգրավված վարկային միջոցների ընդհանուր գումարը հասնում էր 3 մլրդ 899 մլն դոլարի, ապա այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ եղել է 3 մլրդ 703 մլն դոլար։

Պաշտոնական տվյալներից դատելով՝ արտաքին պետական պարտքը 2014թ. 11 ամիսներին նվազել է 196 մլն դոլարով, ինչն արտահայտվել է կառավարության և Կենտրոնական բանկի պարտավորությունների նվազման տեսքով։
Պարտքի նվազման պատճառնն այն է, որ տարվա ընթացքում սպասարկումը գերազանցել է վարկերի ներգրավմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել