Այսօր ԱԺ որոշ խմբակցություններ բոյկոտեցին ԱԺ արտահերթ նստաշրջանը: Ոչ իշխանականներն իրենց բոյկոտը պայմանավորեցին նրանով, թե քանի չի քննարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման միջադեպը, անարդյունավետ են համարում արտահերթ նստաշրջանում իրենց մասնակացությունը:

Գալուստ Սահակյանը նշել էր. «Մենք բոլորս էլ համամիտ կլինենք, որ հայտարարության տեքստով, կամ քաղաքական ուժերի ղեկավարների ստորագրությամբ որևէ դատապարտող տեքստ կհրապարակվի»: Նշեմ նաև, որ մինչ այդ ԱԺ նախագահն առաջարկել էր այսօր, 18:30-ին նոր արտահերթի գործընթաց սկսել ու քննարկել այն:

ԱԺ նախագահի հայտարաությունից ստացվում է, որ ամեն դեպքում այսօր հարցը քննարկվելու էր, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստը տապալելն ու հարցը նախքան նիստը քննարկելը կլիներ հակասահմանադրական, առաջարկ էր եղել այն տեղափոխել 18.30-ից հետո:

Հետևաբար ի՞նչ իմաստ ուներ ԱԺ կանոնակարգ օրենք խախտել, որպեսզի հարցը մի քանի ժամ շուտ քննարկել:
Հարկ է նշել, որ Ազգային Ժողովը ոչ հետաքննչական մարմին է, ոչ էլ ուժային, հետևաբար այս իրավիճակում բացի հայտարարությունից կամ բարոյական աջակցությունից օրենսդիրն այլ քայլ անել չի կարող:

Կարծում եմ՝ էական տարբերություն չկար, թե երբ և որ ժամին ոչ իշխանականներն ու ընդանրապես Ազգային ժողովը հանդես կգար հայտարարությամբ, ընդ որում հիշեցնենք, որ արտահերթ նստաշրջանում քննարկվելու էին բավականին կարևոր օրինագծեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել