Հունական քաղաքներում թուրքերն ուղղակի վխտում են: Ամեն առավոտ, արևի առաջին շողի հետ, քաղաքների վրա բարձրախոսից տարածվում է թուրք մոլայի ոռնոցը: Հույներն ատում են թուրքերին, նրանց նոր սերունդն էլ գիտի՝ ինչ ասել է թուրքը: Բայց այդքանով հանդերձ, հույները վախենում են թուրքերից, նրանց երեսին կեղծավոր ժպտում են ու ճանապարհ բացում: Իսկ իմ հույն հարևանն ասում է, որ նախանձում են հայերին, որոնք կարողանում են աշխարհին այդքան լավ ներկայացնել, թե ով է թուրքը, աշխարհին լսելի են դարձնում հայոց ցեղասպանության մասին, որ Հայաստանը մաքրեցին թուրքերից; Իսկ ի՞նչ բացատրություն կարող եմ տալ ես հույն հարևանիս, երբ նա իմանա, որ թուրք դահիճի թոռը եկել, հենց Երևանում հայ հայրենասեր մահապարտին ավազակ է անվանել, իսկ նրա կողքին կանգնած հայերը էշի նման ականջները կախ՝ ծափահարել են նրան։ Ասե՞մ, որ հույն հարևան ջան, իզուր էլ նախանձում ես հայերին, մենք նույնիսկ վերջերս նրանց հետ արձանագրություններ ենք ստորագրել, հեսա ուր որ է կվավերացնենք նաև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել