Պրոֆեսիոնալիզմը չի հուշում, գոնե ինքնապաշտպանական բնազդը պետք է ապահովի, որ մեր երկրի էն «անուղղելի լավատես» տնտեսվարողին հիմա պետք է հանգիստ թողնել, լիակատար հանգիստ: Պետք չի նյարդայնանալ, որ նրանցից մեկը կարող է իր իրացման մի մասը թաքցնել: Հասկացեք, բիզնեսի մեջ թաքցրած բան չկա, պետք է այս արտակարգ պայմաններում թողնել, որպեսզի կապիտալը վախ չզգա և հնարավորինս շատ դուրս գա շրջանառություն: Հնարավոր չէ ստվերը օրենսդրական «բարեփոխումներով» վերացնել: Այն կվերանա, երբ կաշառակերները սկսեն եկամտային հարկ փոխանցել իրենց ստացած կաշառքներից: 
Բիզնեսի, սեփականության, ապագայի հանդեպ անվստահություն սերմանելով՝ կործանում ենք գործարարին: Տնտեսական պատերազմն ենք տանուլ տալիս: Զարթնեք, հերիք է գործարարին քամեք-տանեք բյուջե, մի տարի էլ մի թարմացրեք պետական մեքենաների պարկը: Ուշքի եկեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել