10850671_10205023817332014_1186069076_nՇուշան Բլեյանը Վիեննայից ինձ, որպես գաղտնիք, հավաստիացրել էր, որ դեկտեմբերի 18-ին կլինի Երևանում, և Նոր տարի ու Սուրբ Ծնունդ միասին կանցկացնենք։ Ու ես քանի՜ անգամ Դավթին բացատրել եմ, որ դեկտեմբերի 18-ը դեկտեմբերի 12-ից հետո է գալու.

– Այ, դու կդառնաս երեք տարեկան ու դրանից հետո, դեկտեմբերի 18-ին Շուշանը կգա….

Շուշանն իր Տաթև քույրիկին ուղարկել էր դեկտեմբերի 15-ի Վիեննա-Երևան ինքնաթիռի տոմսի պատկերը՝ որպես ապացույց, Տաթևի պահանջով, ու խնդրել-պահանջել՝ միայն ոչ ոք, նախ և առաջ՝ մայրիկ-հայրիկ-քույրիկը չիմանան… Ու իր գործարքից գոհ՝ Տաթևն աշխարհից թաքուն պատրաստում ու պատրաստվում էր դեկտեմբերի 15-ի իրադարձությունը մեզ համար տոն դարձնելու…

IMG_4342[1]Շուշան Բլեյանը ճիչով-թափով իր ողջ հմայքով Մեդիակենտրոն ներխուժեց դեկտեմբերի 12-ին՝ երեկոյան ժամը 7.30-ի մոտ, երբ կամաց-կամաց պատրաստվում էինք թողնելու-թողնում էինք Մեդիակենտրոնը. ես՝ Դավթի դարից ավելի ձգվող ծննդյան  տոնը տանը շարունակելու հեռանկարով… Շուշոն ուրիշ էլ ո՞նց է հայտնվում. հունիսին էլ այսպես անսպասելի ինձ չդիմավորե՞ց առավոտյան Դպրոց-պարտեզում, երբ ես մի քանի օր հետո էի իրեն սպասում… Այդպես, միշտ բեմում է կարծես ու միշտ սպասված իր անսպասելիությամբ. ի՛մ աղջիկը… Դավիթը, որ ծննդյան վայելքի-տարերքի մեջ է, հոգնած արդեն. պարտեզում երևի առաջին անգամ ցերեկը չի քնել, դժվար էլ ընկալում է Վիեննայի-սկայպի-Մեդիայի, դեկտեմբերի 18 գալիքի ու դեկտեմբերի 12 հիմայի այս թնջուկը…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել