Շարունակում եմ ներկայացնել Ձեզ իմ` ժամանակի ընթացքում ձևավորված "Օդնոկլասսնիկյան մտորումները"` այս անգամ նաև պարզ համեմատություն անցկացնելով վերջինիս և  ֆեյսբուքի միջև` որպես անշահախնդիր մասնակից` ցույց տալու համար նաև, որ Ես չեմ եկել "թևերս փռելու" օդնոյի վրա, պաշտպանելու անիմաստ փորձեր անելու, այլ պարզապես ցույց տալու, պատմելու այն, ինչ տեսնում եմ ես... Իսկ ամենավերջում կխոսեմ նաև այն մասին, որ Կյանքում էլ են մարդիկ խմբավորված, ուրեմն ի՞նչ` <<մեր խումբն ամենալավն է, գրողի ծոցը կորչեն նրանք>> ասենք ու վերջ? Ուրեմն, հերթով...
Եթե այժմ ընտրություն կատարեմ ֆեյսբուքի ու օդնոկլասսնիկիի միջև, ապա ես, ինչ-խոսք, կնախընտրեի իմ բոլոր ընկերներին տեսնել ֆեյսբուքում, այդ դեպքում վերջինս ինձ համար չէր լինի միայն բլոգիս տարածման ու մյուս բլոգերների գրառումներին հետևելու միջոց, այլ նաև հաճելի շփման ու օնլայն զրույցների ապահով միջավայր: 
Եթե համեմատություն անցկացնեմ այս երկու սոցիալական կայքերի միջև, ապա կանդրադառնամ հետևյալ դրական ու բացասական կողմերին.
  1. facebook-ը անհամեմատելի է...օդնոոյի հետ իր մակարդակով (տոկոսային մեծ հարաբերակցությամբ), այնտեղ չկան անվերջ եկող  "ԲԱՐև սիրուն աղջիկ" նամակների շարաններ, և վերջապես այնտեղ կարող ես պատասխանել բարևին ու դրանով "կրակը չընկնել" :D
  2. facebook-ում կարող ես մասնակցել քննարկումներին, զրուցել մեկնաբանություններում, կարծիք հայտնել` վստահ լինելով, որ "անհետևանք" կվերջանա... Իսկ օդնոյում... փորձիր որևէ մեկի էջում մի բառ գրել, առավել ևս` մեկնաբանություն...մեծ մասամբ նման դեպքում շաբաթներ շարունակ կարող էին գալ ծանոթության առաջարկներ, ընդ որում` նույն մարդը տարբեր պրոֆիլներից... (բայց լսել եմ, որ արդեն այնտեղ էլ է ձևավորվում "մակարդակ" հասկացությունը, և նմանատիպ դեպքերը բավականին նվազել են...)
  3. Ցանկացած նախկին օդնոկլասսնիկցի, հայտնվելով facebook-ում, սկզբնական շրջանում միանգամից նկատում է "ֆեյս-ից օգտվելու դժվարությունը": Ծրագրավորող դասախոսներիցս մեկը սիրում էր կրկնել, որ odnoklassniki.ru-ն այդքան պարզ է ու մատչելի, քանի որ ծրագրված է եղել ՆԱև "Для особо тупых": Սա վիրավորելու նպատակով չեմ ասվում, այլ հարցի պատասխանը տալու, թե ինչպես են օգտվում նույնիսկ գրել չիմացող Անհատները (որոնք սկսում են սովորել դրանք...սայթում...)...
  4. odnoklassniki.ru-ն ավելի շատ հետաքրքրում է վերջինիս հեղինակին ու սեփականատիրոջը միմիայն որպես բիզնես-պլան` բոլորովին ուշադրություն չդարձնելով կայքի վերահսկմանը...
Անցած գրառումս եզրափակել էի հետևյալ տողերով` անկախ նրանից, թե որտեղ է մարդը վիրտուալ հանգրվան գտնում` օդնոկլասսնիկիում, ֆեյսբուքում, թե մեկ այլ ուրիշ սոցիալական կայքումնա այն է, ինչ կա: Շարունակելով միտքս` ավելացնեմ. և եթե Նա արվեստասեր է, անպայման հենց օդնոյում կկառուցի իր "արվեստագետի անկյունը", կհավաքի համախոհներին, խումբ (группа) կստեղծի, կապահովի իրենց հարմարավետ հանգստի գոտին: Չեմ կարող չհիշել նման էջերն ու խմբերը, ուր սիրում էի զբոսնել... Որքան էլ զարմանալի թվա շատերին, տեղի էին ունենում բուռն քննարկումներ, ինֆորմացիոն տեղեկատվությունն անընդհատ նորացվում էր, ու այդ ամենը վերահսկվում էր, ճշգրտվում... 
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել