Tert.am-ը գրում է․

Ավտոգազի ճանապարհային լիցքավորման կայաններում (ԱԳԼՃԿ) գազի թանկացման հարցում ընկերությունները շտապել են. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ տեղեկացրեց, որ հարցը կքննարկվի ՀՀ հանրային խորհրդում:

Վազգեն Մանուկյանի համար հասկանալի չէ, թե ավտոգազի՝ ճանապարհային լիցքավորման կայաններում ինչո՞ւ է թանկացել գազի գինը:

«Ինձ համար ուղղակի հասկանալի չէր այս գազի թանկացումը: Ես այսօր իմացա, որ ավտոմեքենաների գազի թանկացում է տեղի ունեցել, գազով աշխատող մեքենաների վարորդները հավաքվել էին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և ավելացրեց, որ դա, իհարկե, քննարկելու հարց է, բայց իրենք դեռ չեն քննարկել:

Հարցին, թե արդյո՞ք այդ գազի թանկացման հարցը նախատեսվում է քննարկել, Վազգեն Մանուկյանը դրական պատասխանեց. «Երբ քննարկենք, արդյունքների մասին միանգամից կտեղեկացնենք բոլորին»: 

Իսկ հարցին, թե որքանո՞վ է այդ թանկացումն անհիմն, Հանրային խորհրդի նախագահը պատասխանեց. «Ես պատճառները դեռ չգիտեմ, առայժմ գնահատական չեմ տա: Բայց այդ թանկացումն ինձ հետաքրքրեց, և ես ինքս այսօր պետք է հետաքրքրվեմ ու տեսնեմ՝ ինչումն է խնդիրը»:

Երկրում այս պահին առկա գնաճի հարցը ևս Հանրային խորհրդում դեռ չի քննարկվել: «Մենք փոքր խորհրդի նիստով այդպիսի հրատապ հարցեր ենք քննարկում: Բայց ինձ թվում է, որ պատճառներն այսպես թե այնպես կարելի է հասկանալ»,-ասաց Վազգեն մանուկյանը:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդհանրապես ավտոմեքենաների գազի լիցքավորմամբ զբաղվող ընկերությունները ունեն հատուկ բանաձև, որով իրականացնում են հաշվարկներ և որոշում գազի գինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել