Tert.am-ը գրում է․

2015 թվականի  հակակոռուպցիոն ռազմավարության դրույթներում, որը ենթադրվում է, որ մինչև տարվա վերջ կընդունվի,  ուշադրություն է դարձվել  4 ոլորտների վրա`  կրթություն, առողջապահություն, ոստիկանություն և հարկային մարմիններ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: «Ի տարբերություն նախորդ երկու ռազմավարությունների` սա  ավելի հասցեական է լինելու»,-ասաց նա:

Վարուժան Հոկտանյանը նշեց, որ նախատեսված է իրականացնել ուսումնասիրություններ, հասկանալ կոռուպցիոն ռիսկերը, քանի որ այնքան էլ ճիշտ չէ միայն հիմնվել  համապատասխան կամ պետական մարմինների ասածների վրա: «Անկախ հետազոտություն է ու պետք իմանալու համար, թե որոնք են կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել