Միխաիլ Լիտվակ. մեկն այն հոգեբաններից, որոնց իսկապես հարգում եմ:

1. Աշխատիր կամ անվճար, կամ էլ մեծ վճարով, բայց միշտ` ամբողջ ուժով:
2. Նույնիսկ եթե ցանկանում ես նույն տեղում մնալ, աճի’ր:
3. Հարկավոր է ոչ թե տպավորություն գործել, այլ արտահայտել իրեն:
4. Եթե քեզ համար ծանր է, նշանակում է դու սխալ ես ապրում:
5. Որքան ավելի քիչ ես վստահում, այնքան ավելի նրբացված ձևով կխաբեն քեզ:
6. Արա ինչ ուզում ես և թույլտվություն մի հարցրու: Բա որ մերժեն: 
7. Մի սպասիր, մինչև քեզ առաջարկեն: Խնդրիր:
8. Սկզբում խնդրիր այն, ինչը քեզ չեն մերժի, այնուհետև այն, ինչը քեզ պետք է:
9. Եթե մարդն իր մասին ոչ մի լավ բան ասել չի կարող, բայց ուզում է ասել, նա սկսում է վատ խոսել ուրիշների մասին:
10. Եթե մարդը երեկ օգնել է քեզ, դա չի նշանակում, որ նա կօգնի այսօր: Շնորհակալություն հայտնիր նրան այն բանի համար, որ երեկ օգնել է:
11. Մեկ անգամ բարկացած նշավակեցիր, յոթ անգամ գովիր:
12. Ցանկանում ես մարդուն սփոփել` զարմացրու նրան կամ զայրացրու, բայց մի հանգստացրու:
13. Եթե ներսումդ տագնապալի է, հիսուն անգամ նստիր:
14. Ասա ճշմարտությունը, միևնույնն է` չեն հավատալու: Բայց հետո հիշելու կարիք չի լինի, թե ինչ ես ասել:
15. Ասա, թե ինչից ես նեղանում, և ես կասեմ, թե դու ով ես: 
16. Շփման մեջ ուզում ես հասնել քո ուզածին՝ զիջիր նախաձեռնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել