Մի երրորդ ուժ փորձում է ապակայունացնել իրավիճակը երկրում` ստեղծելով նոր քաղաքացիական բախումներ... Թերևս շատ էլ պարզ է, թե որն է այդ երրորդ ուժը և ում շահերն է հետապնդում. պարզապես Հայաստանն ուզում են դարձնել երկրորդ Ուկրաինա` հակառակ մոտիվացիայով։ Եվ այս դեպքում փորձարկում են անում արտաքին քաղաքականության հարցում իշխանություն-ընդդիմություն փաստացի դաշինքի ամենաթույլ օղակների վրա... Ցավալի է, որ այս գործընթացի մեջքների հետևում է ոչ միայն ԱՄՆ պետքարտուղարությունը, այլ նաև Անկարան, ով փորձու է ապակայունացնել իրավիճակը` 100-ամյակից առաջ... Հենց այս պահին հարկավոր է, որ իշխանությունները գնան որոշ զիջումների, իսկ ընդդիմությունը` մի քիչ մեղմացնի հայտարարությունները և ևս զսպվածություն դրսևորի։ Սա այն դեպքն է, երբ երկու քաղաքական ուժերի բախումից կարող է շահել երրորդ և ամբողջությամբ դեռ անհայտ ուժ, ինչպես դա եղավ, ասենք, Լիբիայում, ինչպես փորձում էին անել Սիրիայում։ Սա գույների խտացված տարբերակում... Սակայն եթե իրավիճակը չդառնա կառավարելի, եթե հենց հիմա իշխանություններն ու ընդդիմությունը չնստեն սեղանի շուրջ և փորձեն հասկանալ, թե ում է պետք այս ապակայունացումը, եթե չհայտնաբերվեն և խստիվ պատժվեն հանցագործները, ապա... Ապա Կիևյան Եվրամայդանը դեռ փառք կլինի մեզ. մանավանդ` ժամ առ ժամ թանկացումներ, սոցիալական մեծ բևեռվածության և դժգոհության, մեծ հուսալքության, ադրբեջանական քարոզչամեքենայի որդանման տեղեկատվության ֆոնին... Եվ այստեղ կրկին վտանգի տակ կհայտնվեն մեր սահմանամերձ գհուղերը և Արցախը։ Ուստի` ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՌՆԱՍՐՏՈՒԹՅՈՒՆ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել