ՀԱԿ-ն իր գոյությունը նշանավորեց հերթական պրովոկացիայով՝ հայտարարելով, թե իրանց ինչ-որ պատասխանատուի ծեծել են, ու դա կատարվել է իշխանությունների հրահանգով: Բնականաբար, հնչում է հարցը՝ ո՞ւր է ոստիկանությունը: Շուտով պարզվեց՝ ոստիկանությունը տեղում է ու իր գործն է անում. սրանց հայտարարությունից մի ժամ էր անցել, ծեծողները բռնվեցին: Պարզվեց՝ անձնական խնդիր է լուծվել:
Կեցցեն ոստիկանները: Ասենք, ՀԱԿ-ՀՀՇ-ն էլ մի քիչ կեցցե՝ իրա ձեռագրին չդավաճանելու համար: Մենակ թե, ոնց որ պառավել են տղերքը կամ էլ հոգնած են: Առաջ ավելի մանրամասն ու հետևողական էին կազմակերպում ամեն ինչ, հիմա վռազում են, շնչակտուր լինում ու բլթացնում՝ ծիծաղելի վիճակներում հայտնվելով: 
Ո՞ւր եք շտապում, պարոնայք-ընկերներ, մի քիչ համբերեիք, մի քիչ կասկած դնեիք հայտարարության մեջ, հույս հայտնեիք, որ … Բայց, չէ՜, վռազում են: Հիմա սրանից հետո ի՞նչ ենք անելու, ով ում որտեղ ծեծի՝ քաղաքական ծե՞ծ ենք հռչակելու և իշխանափոխությո՞ւն պահանջենք, թե՞ էսպիսի շնչակտուր հայտարարություններով ՀԱԿ-ն ուզում է իրեն չմոռանա՞ն: Ավելի հավանական է՝ էս վերջինը: Ուրեմն էդ դեպքում ՀԱԿ-ին մի ռացիոնալիզատորական առաջարկ. վերցնում եք հանրապետությունում օրվա ընթացքում ծեծվածների ցուցակը, հետին թվով ՀԱԿ-ի ակտիվիստ գրանցում ու սկսում գոռալ: Ու էդպես՝ ամեն օր: Այ էդ դեպքում ձեզ ոչ մեկը չի մոռանա. մարդկանց հանգիստը խախտելու համար հայհոյանքով գոնե կհիշեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել