Քանի գնում, այնքան ավելի անհանդուրժող եմ դառնում խոսքի անճշտությունների. ստույգը մոտավորապեսներով կամ «դե նման ա էլի»-ներով ներկայացնելու փաստերի դեմ.... Մանավանդ, երբ դա անում են պաշտոնական լրատվամիջոցները... Ու ավելի մանավանդ, երբ քեզ շատ մոտ կանգնած լրատվամիջոցներ են կրկնում այդ սխալ անճշտությունը... Այսօր, փառք Աստծու, գոյություն ունեն կայքեջեր, ցուցամատդ սեղմես այս ստեղնաշարին, կգտնես, թե ինչն ինչոց ու ինչի համար է... Իսկ եթե դա շաաաաաաաաաաաաատ դժվար քայլ է, ապա կարելի է հարցնել նրան, ում մասին գրված է, ում վարկաբեկել են, ում հողին են հավասարեցրել, ում գովաբանել են, ում փառաբանել են, ում երկինք են բարձրացրել, ում պարգևատրել են և այլն, և այլն.. Ստացվում է այնպես, որ մեկի անճշտությունը կրկնում է մյուսը՝ հալած յուղի տեղ ընդունելով անփորձ լրագրողի՝ գուցեև շտապելուց ծնված անճշտությունը... Ու հետո էլ մյուսներն են գնում հետևից... Մտածել փաստորեն գոյություն չունի... Ոչ էլ հարցնել-Ճշտել... Դե հպարտ ամենագիտունիկների դարաշրջան ենք ապրում... Երկուշաբթի ես այսպես ասած ՍԿԱՆ կանեմ մի ներդիր ու առայժմ երեք լրատվամիջոցի «երևակայական» «ախտորոոշում»... Ասածս ավելի որոշակի դարձնելու համար... Իսկ հիմա... Հիմա ավելի լավ է բարի լույս մաղթեմ ձեզ էլ, ինձ էլ ու շտապ զանգեմ կամ գրեմ մի շատ հանրահայտ կառույց... Որ հանկարծ այստեղ էլ նույնը չկրկնվի... Դրանից հետո էլ ազդարարեմ, որ ես դեռ չեմ մեռել, ու ինձ վերաբերող հարցերը նախ կարելի է ուղղել հենց ինձ, իսկ ուղղելուց հետո էլ ճիշտ հարց տալ... Որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, սիրուն ու մարդու քթից չգա....
Հ.Գ. Նման պատմություն եղավ նաև հունվարին, երբ Վրաստանի գրողների բարձրագույն մրցանակներից մեկը ստացա... (Նիկո Նիկոլաձեի) Էլի սխալ էին գրել, լրիվ ուրիշ բան... Մինչդեռ մրցանակն ինձ շնորհվել են ԿԱՄՈՒՐՋԻ և խմբագրական-հրապարագրային գործունեությանս համար...
ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
15.12.2014 Թբիլիսի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել