Shabat.am-ը գրում է․

Տեղեկություններ են տարածվել, որ օրերս քրեական աշխարհում հայտնի Գևորգ Մելիքյանի (Օշականցի Գևորիկ) եղբորորդին՝ Գևորգ Մելիքյանը, ընկերոջ՝ Մրոյի հետ ծեծի է ենթարկել մոսկվայաբնակ հայազգի գործարար ոմն Արման Կարապետյանին:Արման Կարապետյանն ըստ տեղեկությունների, բաժնեմաս ունի «Ռոստելեկոմ» ընկերությունում:
Լրատվական կայքերից մեկում նշվել էր. հնարավոր է, որ վերջինս հենց այն գործարարն է, ում սպանությունը մեկ տարի առաջ պատվիրել էր հայազգի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ Զապը:  
Shabat.am-ի թղթակիցը հավաստի աղբյուրներից տեղեկացավ, որ իրականում ոմն Արման Կարապետյանը կապ չունի մեկ տարի առաջ հայազգի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի կողմից պատվիրված սպանության հետ, քանի որ իրականում սպանության փորձն ուղղված է եղել Պրահայում ապրող հայազգի հայտնի գործարար Արման Ահարոնյաննի դեմ, ով երբեք չի ապրել Մոսկվայում, այնտեղ չունի որևէ բիզնես և երբեք չի լինում Հայաստանում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել