Tert.am-ը գրում է․

Թեև նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը 2015թ-ի հունվարի 1-ից պետք է անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, սակայն ԵՏՄ անդամ երկու երկրները՝ Բելառուսն ու Ղազախստանը, չեն շտապում խորհրդարանում վավերացնել անդամակցության պայմանագիրը: Մասնավորապես՝ այսօր հրապարակում եղավ այն մասին, որ Ղազախստանի խորհրդարանը հարցը չի ընդգրկել իր հերթական նիստի օրակարգում: Այս հարցի շուրջ Tert.am-ը զրուցեց Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխանախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Վերջինս նշեց, որ հարցը, հավանաբար, տեխնիկական է, քանի որ Մինսկում ԵՏՄ անդամ բոլոր երկրները իրենց համաձայնությունն են տվել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը, և կնքվել է փաստաթուղթ:

-Պարո՛ն Շարմազանով, ինչպե՞ս կմեկնաբանեք այն հրապարակումներն ու  հայտարարությունները, թե Ղազախստանի խորհրդարանն այսօր իր օրակարգում չի ներառել  Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության հարցը:

-Ես տեղյակ չեմ հարցին, բայց կարող եմ միայն քաղաքական գնահատական տալ.  Աստանան Մոսկվայի և Մինսկի հետ համատեղ ընդունել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա ԵՏՄ-ի լիարժեք անդամ: Այլ բան՝ տեխնիկական, տնտեսական՝ չեմ կարող ասել:

-Օրերս ՀՀ Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, ի՞նչ պայմանավորվածություն էին ձեռք բերել:

-Այո´, օրեր առաջ Նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Նազարբաևի հետ և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ: Ո´չ ղազախական կողմը, ո´չ բելառուսական կողմը երբեք դեմ կարծիք չի հայտնել, որևէ միջամտություն, անհամաձայնություն Հայաստանի անդամակցության հարցի շուրջ չի եղել: Միգուցե դա տեխնիկական խնդիր է, որովհետև քաղաքական առումով ես հիմք եմ վերցնում այն փաստաթղթերը, որոնք արդեն իսկ գոյություն ունեն, որոնք ստորագրվել են Մինսկում: Իսկ Մինսկում ստորագրված փաստաթղթից ոչ հետո, ոչ առաջ որևէ հատուկ կարծիք չի եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել