1. Հասան Ջեմալին հայկական լրատվամիջոցների բուռն աշխատանքի շնորհիվ Հայաստանում ավելի շատ են ճանաչում, քան Թուրքիայում:
2. Թուրքիայում ապրում է 80 միլիոն Հասան Ջեմալ: Ուստի մի անգամ հանդիպելով ու ջղայնություն թափելով՝ մեղմ ասած խնդիր չենք լուծում կամ օգնում ենք առաջին կետին:
3. Դիվանագետը սովորական քաղաքացուց տարբերվում է նրանում, որ խիստ կոնֆլիկտային իրավիճակում դիվանագետը փորձում է ժպիտով հակառակորդին բերել իր մտքերի վրա, իսկ հասարակ քաղաքացին «չար» դեմքով ավելի է խորացնում դիմացինի համոզմունքները:

Մնացեք խաղաղությամբ, իմ խնդիրներ լուծող ժողովուրդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել