...Ես զարմանում եմ, երբ խոսում ենք քաղաքավարության, քաղաքակրթության կամ էլ հումանիզմի մասին` միևնույն ժամանակ քաջ գիտակցելով եղելությունը, իրականությունը և օրինաչափությունը... Ջեմալ փաշայի թոռանը՝ Հասան Ջեմալին, ինչի՞ համար եք հրավիրում Հայաստան, ինչի՞ համար եք մեծարում, գիրք պրեզենտացիա անում` միառժամանակ հասկանալով, թե ով է նա, իրականում ում համար է աշխատում և ինչ նպատակներ է հետապնդում... Ի՞նչ է՝ պետք է պապու պատիվը ոտնահարի, ջուրը նետի, քննադատի, պիտի ասի, որ ինքը ոճրագործի թոռ ա և իր մեջ ցեղասպանի արյուն է հոսում կամ էլ իր հրատարակած գրքում պիտի հայերի շահերը պաշտպաներ... Մարդը կոնկրետ թուրքական իշխանությունների կողմից ուղարկված սուրհանդակ ա, թուրքական կառավարության համար աշխատող լոբբիստ, մեդիատոր, մանիպուլյատոր կամ էլ հետախույզ կամ նման բան, ինչպես ուզում եք անվանեք, և ցավալին այն է, որ բոլորն էլ դրա մասին գիտեն, հատուկ հասկանալ պետք չէ, բայց շատերը շարունակում են նրա ձեռքը բռնել ու տանել Ծիծեռնակաբերդ (հոլիվուդյան ատամները ցցած` քաղաքացիական հասարակություն խաղացնում), մի հատ էլ երախտիքի խոսքեր հրամցնել, որ պարոնն իբրև թե համաշխարհային նշանակության գործ է անում, պապու արածից ամաչում է ու հիմա էլ եկել է, հայ ժողովրդի կողքին է կանգնած, սուգ է պահում, պայքարում է հանուն արդարության և համամարդկային բարձրագույն արժեքների համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել