ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Չնայած նրան, որ աղերսներ կային, արտաքին քաղաքականության տարբեր վեկտորներ ընտրելը կարող էին խոչընդոտ հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ՀՀ-ն և Վրաստանն ավելի են զարգացնում առևտրային կապերը: Այս մասին փաստեցին նաև երկու երկրների վարչապետների հանդիպումը, որը վերահաստատեց, որ ԵՏՄ-ի անդամակցումը և ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքումը ծառայեցվելու են երկու հարևան պետությունների օգտին:

Երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալների ավելացումն ակնհայտ է: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի տվյալների` 2012թ-ին արտահանումը կազմել է 70.1մլն, իսկ ներմուծումը՝ 40.9 մլն դոլար: Այս ցուցանիշը 2013թ-ին աճել է՝ 26.9%-ով հասնելով մինչև 151 մլն դոլարի ապրանքաշրջանառության:

Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքատեսակներից են հայկական սուրճն ու թեյը, որոնք մի քանի տարում հասցրել են մեծ ճանաչում վայելել: Ինչպես նաև լայն տարածում են ստացել հայկական ոգելից և ոչ ոգելից խմիչքները, աղը, ծծումբը, դեղագործական մթերքը, ապակին և պլաստմասան: Իսկ ներմուծվող ապրանքներից են մրգերը, հատկապես՝ ցիտրուսային, խմիչքները, պարարտանյութերը, անօրգանական քիմիական միացությունները, փայտը և փայտնյութերը:

Ակնհայտ է որ հայ-վրացական հարաբերություններն օր օրի ավելի են սերտանում ու նոր թափ են առնում, և այս փաստը նպաստում է երկու երկրների տնտեսությունների աճին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել