Գծատերերն արդեն զզվացրեցին։ Մի օր ա անցել գազի թանկացումից, իսկ սրանք արդեն դուդուկները միացրել են ու էն իրանց խոսափող Հենրիկ Նավասարդյանի շուրթերով էլի սկսել են տրանսպորտի թանկացման հին երգը երգել, թե բա վնասով ենք աշխատում, թանկացել ա ամեն ինչ, տակ ենք տալիս, բերեք թանկացնենք...

Չէ, հարգելի հաստավիզ, սափրագլուխ ու հաստափոր գծատերեր, էլի չկպավ։ Դուք կզակներդ կտեսնեք, բայց տրանսպորտի թանկացում չեք տեսնի։ Եթե տենց զգայուն եք 20 դրամ թանկացման հանդեպ, ապա նշանակում է, որ դուք երկար տարիներ սուպերգերշահույթներ եք ունեցել, երբ գազը մի երկու անգամ ավելի էժան էր, բայց դուք էլի 100 դրամ ուղեվարձով էիք սպասարկում ժողովրդին։

Սրանց տեսեք մի, հարյուր ձև հաշվեցին ու ապացուցեցին, որ անգամ հիմա ոչ մի գծատեր ոչ միայն վնասով չի աշխատում, այլև շատ լավ շահույթներ ունի։ Գնացեք ու ցանկացած վարորդից իմացեք նրա օրական պլանը։ Ու էս զոռբաներն ուզում են, որ մենք հավատանք, որ միջինում 15000 օրական պլան են գանձում ամեն մեքենայից, գրեթե ոչ մի ծախսի հետ գործ չեն ունենում, Տարոնի ասածը բանի տեղ չդնելով՝ դույզն-ինչ սպասարկման որակը դեպի լավը չեն փոխում, և մեկ էլ հո՛պ, օրական 1500-2000 դրամով մաքուր շահույթի ընկնելն արդեն դառավ վնասով աշխատել...

Մինչև սննկացած գծատեր չտեսնեմ՝ չեմ հավատա։ Մինչև չտեսնեմ, որ մասսայաբար գազելները ծախում են ու հրաժարվում բիզնեսից՝ չեմ հավատա, որ պարոնայք գծատերերը վնասներ են կրում, իսկ մինչև էդ թող մտքներով էլ չանցկացնեն ֆոկուսներ անեն ու գին թանկացնեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել